-
31.10.2020|
20:49
Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
-
31.10.2020|
20:48
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր թվիթերյան էջում հայտնել է, որ վաղ առավոտվանից՝ մոտավորապես ժամը յոթի սահմանում, Ադրբեջանը վերսկսել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հրետակոծումը՝ միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքը՝ Կենտրոնական շուկան և բնակելի շենքերը:
-
31.10.2020|
20:47
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահին ուղղված դիմումը:
-
31.10.2020|
20:46
Մեծ Բրիտանիայում հայ համայնքը խաղաղ բողոքի ցույց է անցկացնում Լոնդոնում՝ նավթագազային British Petroleum ընկերության գրասենյակի դիմաց` պահանջելով դադարեցնել բիզնես կապերն Ադրբեջանի հետ:
-
31.10.2020|
20:45
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Հայաստանի հայցի հիման վրա, ապացուցված է համարել Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսին, և հայցի ապահովման միջոց է կիրառում, Al Arabiya-ին հարցազրույցում անդրադառնալով Թուրքիայից Բաքու ռազմական տեխնիկայի և վարձկանների փոխադրման վերաբերյալ Հայաստանի ապացույցներին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
31.10.2020|
20:44
Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը: ՀՀ վարչապետի հետ հարցազրույցում Al Arabiya հեռուստաալիքի լրագրողը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է, թե ինչպես է վերաբերում այդ հանգամանքին:
-
31.10.2020|
20:43
Գնդապետ Արարատ Վլադիմիրի Բալայանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել մարտական գործողությունների ընթացքում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հստակ ու պլանաչափ աշխատանքը մարտական պայմաններում կազմակերպելու և թշնամական օդուժի ջախջախմանը նպաստելու համար
-
31.10.2020|
20:41
Արցախի հայերը խաղաղություն են ուզում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
-
31.10.2020|
20:41
Ես չեմ կարող մեկնաբանել այդ հայտարարությունները, պատասխանելով Թրամփի՝ հայերին օգնելու մասին հայտարարության վերաբերյալ Al Arabiya հեռուստաալիքի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
31.10.2020|
20:33
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակին և Ռուսաստանի պատասխանին: